
«Սպորտինգ»-ի կիսապաշտպան Ալբերտո Ակվիլանին կարող է վերադառնալ «Միլան»: Իտալական ակումբը դիտարկում է նրա վերադարձը` ելնելով բյուջետային միջոցների սղությունից:
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը չեղյալ կհամարի լիսաբոնյան ակումբի հետ պայմանագիրը և կտեղափոխվի իտալական ակումբ` ազատ գործակալի կարգավիճակով: