Armenian text to speach

Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքերում է մերժվում օտարերկրացուն ՀՀ մուտքի վիզա տրամադրելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքերում են մերժվում օտարերկրացուն ՀՀ մուտքի վիզա տրամադրելը կամ դրա ժամկետի երկարաձգումը, կամ արգելվում օտարերկրացու մուտք գործելը Հայաստանի Հանրապետության տարածք:

Սաթենիկ Հայրապետյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, եթե մասնավորապես՝
ա) նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, եւ արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկվելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.

բ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որը հետապնդում է օրենքներով արգելված նպատակներ.

գ) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը ՀՀ-ում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը եւ մի շարք այլ դեպքերում:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015թ. առաջին եռամսյակում մեր երկիր ժամանած օտարերկրացիների թիվը պակասել է՝ նախորդ տարիների համեմատ: Հաշվարկների համաձայն՝ նույն տարվա երկրորդ եռամսյակի տվյալները փոքր-ինչ հուսադրող են՝ 256.000:




Լրահոս