Արդեն երկար ժամանակ է, ինչ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն «անհետացել է»: «Ժողովուրդ» օրաթերթը պատգամավորից հետաքրքրվեց նրա քաղաքական գործունեության մասին: Ինչո՞վ է զբաղված Մանուկյանը, ո՞ւր է հեռացել քաղաքականությունից, այս անգամ ո՞ր կուսակցության ցուցակով է պատրաստվում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել:
Հիշեցնենք, որ Մանուկյանը նախորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության անդամ էր, հետո դարձավ ԲՀԿ-ական, իսկ երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, նա փորձեց կուսակցության ֆինանսական կառավարումն իր ձեռքը վերցնել, սակայն դա էլ չստացվեց: Եվ կուսակցության վերնախավից պարբերաբար ահազանգեր են հնչում, որ Մանուկյանը վերցրել է ԲՀԿ-ի փողերն ու անհետացել:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան