
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ քննարկվել են նաև սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցեր: «Քննարկել ենք նաև ԱԺ գալիք նստաշրջանին վերաբերող հարցեր, քանի որ նոր դատախազ պետք է ընտրվի, հնարավոր են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն», – նշեց նա:
Ընտրական օրենսգրքի հետ կապված նա չբացառեց, որ նոր առաջարկություններ կունենան: