Հարց քաղաքացիներից` ովքե՞ր ունեն անհատույց կարգով հողատարածք ստանալու իրավունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ ովքե՞ր ունեն անհատույց կարգով հողատարածք ստանալու իրավունք:

Նարեկ Բաբախանյան (43 տարեկան, գործավար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված, ինչպես նաեւ՝ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի՝ պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության եւ որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար, որը տրամադրվում է հիմնականում բարձր լեռնային շրջաններում, վերաբնակեցված եւ օրենքով սահմանված այլ կարգավիճակում գտնվող անձանց:

Բայց, ինչպես միշտ, օրենքը շրջանցել գիտեն նաեւ համայնքի ղեկավարները եւ օգտվելով իրենց տրամադրվելիք արտոնություններից՝ իրենց տնօրինության տակ են առնում հողատարածքների մեծ մասը:




Լրահոս