Մոսկվայի պահեստում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բոլոր մահացածները Ղրղզստանի քաղաքացիներ են եղել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Նախնական տեղեկություններով՝ բոլոր մահացածները Ղրղզստանի քաղաքացիներ են»,- հայտնել է աղբյուրը:
Նա նաև հայտնել է, որ նրանք Մոսկվայում օրինական էին աշխատում:
Վերջին տվյալներով՝ 17 մարդ է զոհվել պահեստում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով: