Խոշոր հրդեհ Մոսկվայում. 16 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

16 մարդ է զոհվել, ևս 4-ը տուժել է Մոսկվայի հյուսիս-արևելքում Ալտուֆեևսկի մայրուղում գտնվող պահեստում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների աղբյուրին:

«Պահեստում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մոտ 16 մարդ է զոհվել, 4-ը հոսպիտալացվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հաղորդվում է նաև, որ հրդեհի մարման ժամանակ հաջողվել է 12 մարդու կյանք փրկել:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից ArmLur.am-ի հարցին ի պատասխան` նշեցին, որ հրդեհի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների լինելու շուրջ ճշտումներ են կատարվում: Այս պահին տվյալներ չկան:




Լրահոս