
Ռուսական ավիաընկերությունները, որոնք ցանկանում են չարթերային չվերթներ իրականացնել դեպի Թուրքիա, կարող են հայտ ներկայացնել «Ռոսավիացիա», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության աղբյուրին:
«Այսօրվանից դեպի Թուրքիա չարթերային չվերթների սահմանափակումները հանված են, բոլոր ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ամբողջությամբ սահմանափակումները կվերացվեն օգոստոսի 29-ին: