Դանիայի հավաքականի կազմում Եվրոպայի 1992 թվականի չեմպիոն Լարս Էլստրուպը մերկ վիճակում դաշտ է ներխուժել Դանիայի առաջնության «Ռաներս» – «Սիլկեբորգ» խաղի ժամանակ, որը կայացել է օգոստոսի 26-ին։
Ինչպես տեղեկացնում է «Bild»-ը, 53-ամյա դանիացին, ով հավաքականի կազմում մասնակցել է 34 հանդիպման ու խփել 13 գնդակ, կարողացել է վազել մի քանի մետր, ինչից հետո նրան ձերբակալել են։
Էլստրուպը կարիերան ավարտել է 1993 թականին ու մտել «Արեւի սիրտ» աղանդի մեջ։ Դրանից հետո նա փորձել է ինքնասպան լինել։ 2000 թվականին նրան ձերբակալել են բնական կարիքը հանրային վայրում հոգալու համար։