ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. Չոլոյի «Ատլետիկոն» իր ողջ հմայքով եւ «մեղուների» հրաշամանուկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումներից 2-ը:

Մադրիդի «Ատլետիկոն» տանը ` «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում ընդունեց մրցաշարի գործող չեմպիոն «Լիվերպուլին» եւ հաղթեց 1:0 հաշվով: Խաղի միակ գոլը 4-րդ րոպեին հեղինակեց Սաուլ Նիգեսը:

Օրվա մյուս խաղը կայացավ Դորտմունդում, որտեղ տեղի «Բորուսիան» 2:1 հաշվով առավելության հասավ ՊՍԺ-ի նկատմամբ: «Մեղուներից» դուբլ ձեւակերպեց թիմի 19-ամյա աստղ Էրլինգ Հոլանդը(69‘,77‘), իսկ փարիզյան թիմից այդքան կարեւոր արտագնա գոլը խփռց Նեյմարը(75‘):

Պատասխան խաղերը կկայանան մարտի 11-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 24:00-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս