
«Ալյանս»-ի Գյումրու տարածքային կառույցը ընդլայնված նիստի ընթացքում հաստատեց կուսակցության գործողությունների պլանը նախընտրական քարոզարշավի ընթացքում:
«Ալյանս»-ը հանդես է գալիս աննախադեպ քայլով՝ գյումրեցիներին բաժանվելու է պաշտոնապես կնքված իրավաբանական ուժ ունեցող պայմանագիր, որում հստակ նշված են «Ալյանս»-ի ավագանու թեկնածուի պարտավորվածությունները պաշտոնավարման բոլոր տարիների համար ընտրվելու դեպքում: Դրույթներից որևէ մեկը չկատարելու դեպքում «Ալյանս»-ի խմբակցության ավագանին կարող է պատասխանատվության երթարկվել դատական կարգով ցանկացած քաղաքացու կողմից: Պայմանագրի բովանդակությունը կհրապարակվի պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո:
Լրատվական ծառայություն