Մեր կուսակցության Նոյեմբերյանի կառույցը փորձում են փակել. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճնշումներ կան, որոնց մի մասը չեմ կարող հրապարակել, քանի որ այդ մարդիկ կարող են ավելի մեծ խնդրի առաջ կանգնել հետո: Մեր կուսակցության Նոյեմբերյանի կառույցը փորձում են փակել կամ մարդուն մեր կուսակցությանը ֆեյսբուքում «լայք» դնելու համար Վանաձորում ազատում են աշխատանքից»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Վերջինիս փոխանցմամբ` իրենք այդ ճնշումների դեմ պայքարելու են հնարավորինս հրապարակայնորեն և լինելու են հետևողական: «Բոլոր այն մարդիկ, ովքեր կփորձեն խախտումներ իրականացնել կպատժվեն»,- եզրափակեց պատգամավորը:




Լրահոս