Ինչպես հայտնի է` ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ից դադարեցվել է նշված երթուղու շահագործումը: Բացի այդ, այսօր ArmLur.am լրատվականն ահազանգ ստացավ, որ թիվ 63 երթուղին նստելիս իրենք անակնկալի են եկել` պարզելով, որ ավելի կարճ երթուղով է ընթանալու և ուղևորները, փաստորեն, կանգնել են երկու տրանսպորտ փոխելու խնդրի առջև:
Այս և առհասարակ տրանսպորտային միջոցների և մատուցվող ծառայությունների որակի շուրջ մենք զրուցեցինք մեր համաքաղաքացիների հետ: Նրանք միաբերան նշում էին, որ դատական հայցերի պատճառով չպետք է տուժեն ուղևորները, իսկ փոփոխությունների դեպքում էլ պետք է նախօրոք տեղեկացվեն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան