
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Դվին գյուղում։ Երկու տարեկան Ի.Դ-ն ընկնելով ջրանցքը` ջրահեղձ է եղել:
Երեխան Դալար գյուղի բնակիչ էր, ով գնացել էր Դվին գյուղ տատիկին տեսակցելու: ArmLur.am-ն այս մասին տեղեկացավ Դալար համայնքի ղեկավար Գագիկ Ալեքսանյանից:
Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեխայի մայրը Դվին գյուղից էր, իսկ հայրը իր համագյուղացին է: Զինվորական է:
«Երեխային ջրանցքից դուրս են բերել գյուղացիները, ովքեր իրենց մեքենայով տեղափոխել են հիվանդանոց և ճանապարհին տեսնելով շտապօգնության ավտոմեքենան` հանձնել են երեխային բժիշկներին, սակայն պարզվել է, որ նա արդեն մահացած է»։