Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում:
Shamsnyan.com-ի փոխանցմամբ, ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության բուժբրիգադից, որ կանչով մեկնել են Խորենացի եւ Քրիստափոր փողոցների խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 58-ամյա Արամ Խաչատրյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան եւ նա հանկարծամահ է եղել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Մահացածը ոստիկանության աշխատակից էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: