Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է արդյոք կանխիկացնել սոցիալական փաթեթի գումարները, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հնարավո՞ր է արդյոք կանխիկացնել սոցիալական փաթեթի գումարները, թե՞ ոչ:

Օֆելյա Նավասարդյան (30 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Նավասարդյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի գումարները հնարավոր է կանխիկացնել միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա՝ սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նա այլեւս աշխատող չի հանդիսանում) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից՝ սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցիալական փաթեթի գումարը չի փոխվում սոցիալական փաթեթի իրավունքի ծագման պահից հաշված մինչեւ մեկ օրացուցային տարին լրանալը: Ի դեպ, սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ, այսինքն՝ պահպանվում եւ կուտակվում են բանկում բացված սոցփաթեթի հաշվին:




Լրահոս