Մրցութային հանձնաժողովը քննարկել է ՀԿ-ների ներկայացրած հայտերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Քննարկվել են ՀԿ-ների կողմից ներկայացված դիմում-հայտերը։ Հիշեցնենք, որ հերթական դրամաշնորհային մրցույթը հայտարարվել էր «ՀՀ անկախության 25-ամյակ» անվանակարգում։
Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Արմինե Խաչատրյանը նշում է, որ մանրամասն ուսումնասիրել է ՀԿ-ների ներկայացրած հայտերը, և ընդգծում է, որ իր սպասումները ծրագրերից ավելին էին։ Ըստ Ա. Խաչատրյանի, երբեմն լսում ենք հայտարարություններ, թե մրցույթներ չկան, սակայն տվյալ դեպքում ներկայացված հայտերն այնքան էլ գոհացուցիչ չեն։ «Կային ծրագրեր, որոնք ընդհանրապես առնչություն չունեին Անկախության, ազգային խորհրդանշանների հետ։ Ինձ ավելի շատ հետաքրքրում էր ծրագրերում տեսնել պետականության գաղափարախոսությունը տարածելը, հանրահռչակելը՝ դա զուգորդելով մշակույթի հետ։

Ծրագրերում ցանկալի էր տեսնել նոր ասելիք։ Ներկայացված որոշ հայտերում կան նման տարրեր։ Կան հետաքրքիր գաղափարներ, որոնք զարգացման տեղ ունեն։ Դրան զուգահեռ կան ծրագրեր, որտեղ, կարծես թե, հեղինակներն էլ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում»,- նշում է հանձնաժողովի անդամը։
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովը կորոշի դրամաշնորհային մրցույթի հաղթող ՀԿ-ներին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս