«Աշխարհազորային կամավորականների միություն» կազմակերպությունը պատրաստ է առաջնագիծ գնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշխարհազորային կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ լայնամասշտաբ հարձակում եղավ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանրապետության վրա: Հուլիսի 12-13-ին սկսված մարտական գործողությունների արդյունքում. իհարկե, հայկական բանակը պատվով կատարեց իր առաքելությունը՝ ազատագրելով ռազմավարական նշանակության դիրքեր՝ Տավուշի մարզի բնակիչների անտվանգությունն ապահովելով: Ու այդ ողջ ընթացքում «Աշխարհազորային կամավորականների միությունը» կապի մեջ է եղել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ եւ պատրաստակամություն հայտնել առաջին իսկ հրահանգի դեպքում իր բազմաթիվ կամավորական-ազատամարտիկներին գործուղել Տավուշի մարզ՝ առաջնագիծ՝ հայոց բանակի ուժերի հետ համատեղ պաշտպանելու ՀՀ սահմանները:

Կամավորականները պատրաստ են առաջնագծում փոխարինելու ժամկետային զինծառայողներին: Հասկանալի է, որ նաեւ բանակի գեներալ կորցրած Ադրբեջանը չի խաղաղվում եւ դեռ արկածախնդրության գնալու է: Պետք է համախմբվենք ու մեր թշնամուն պարտադրենք խաղաղություն»։




Լրահոս