Ինչպես է անցել «Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի
վիրահատությունն ավարտվել է: Բժշկի՝ Միքայել Մանուկյանի փոխանցմամբ` վիրահատությունն ավարտվել է բարեհաջող:

«Նա գտնվում է կայուն վիճակում, գիտակցությունը տեղն է: Մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց բժիշկը:

Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քր. օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։




Լրահոս