«Սասնա Ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի գործով ամբաստանյալ  Աշոտ Պետրոսյանը: Նա մեղադրվում էր ռազմավարական նշանակության շենք շինություններ զավթելու, պատանդառություն կատարելու, ապօրինի զենք զինամթերք պահելու համար։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին Արտուշ Գաբրիելյանը փոխել էր նաեւ ամբաստանյալ Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը։ Այսպիսով, դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող բոլոր ամբաստանյալները կալանքից ազատված են։

 




Լրահոս