
Անգլիայի առաջնության ակումբները ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ավելի քան 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ են ծախսել մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Sky Sports»-ը հայտնում է, որ 2008 թվականի համեմատ Պրեմիեր լիգայի ակումբներն ամռանը տրանսֆերների վրա երկու անգամ ավելի են ծախսել:
Ամենաթանկ տրանսֆերը «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունն է «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանչեսթերցիները ֆրանսիացու համար վճարել են 105 մլն եվրո, ինչը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է: