Սահմանը նոր զինատեսակներով է համալրվում. Գագիկ Մելիքյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանում  ապրիլյան հետպատերազմական շրջանից հետո լայնածավալ աշխատանքներ են կատարվում: ArmLur.am-ն այս մասով զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ:

-Պարո′ն Մելիքյան, դուք հաճախ եք մեկնում Տավուշի դիրքեր, վերջերս էլ ԱԺ պատգամավորնոերի հետ համատեղ մեկնել էիք սահման: Կարող եք ասել` ի՞նչ իրավիճակ է այժմ:

-Պետք է նշեմ, որ  իրոք յուրաքանչյուն շաբաթ ես սահմանում լինում եմ: Հանդիպում եմ զինվորների, պայմանագրային զինծառայողների, ինչպես նաև բանակի բոլոր անձնակազմի հետ: Տեսնում եմ, որ հատկապես հետապրիլայն ժամանակաշրջանում բավականին լայնածավալ ինժիներատեխնիկական աշխատանքներ են իրականցվում: Սահմանը նոր զինատեսակներով է համալրվում անվտանգության առումով: Համոզված եմ, որ այն աշխատանքները, որ իրականցվում են սահմանի երկարությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար լուրջ երաշխիքներ են տալիս մեր ժողովրդին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս