«Հետաքրքիր» աշուն է սպասվում. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Որևէ լուրջ իրավական և քաղաքական գնահատական չի տրվել հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանության բազմաթիվ ապօրինություններին։ Մասնավորապես, ինձ թվում է, որ Հայաստանում շատ բան կփոխվի, եթե գոնե ՄԵԿ ոստիկան ազատազրկվի՝ նման իրադարձությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար։

Ի՞նչ է մեզ սպասվում աշնանը։ Մի քանի օրից վերսկսվելու են Ազգային ժողովի լիագումար նիստերը։ Զարուհի Փոստանջյանն առաջին քառօրյայի ընթացքում կփորձի խոսել հուլիսյան իրադարձությունների մասին (բնականաբար, իր՝ հեղափոխականի տեսանկյունից), Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ անջատելու է Զարուհու խոսափողը։ Ընդհանրապես սպասվում են բազմաթիվ բոցաշունչ ու չափազանց գեղարվեստական ելույթներ։ Կայքերի մեծ մասը և Ֆեյսբուքը, ինչպես ասում են, «ղժալու» են դրանց վրա։ Այդ տեղեկատվական աղմուկի ներքո կտապալվեն Ընտրական օրենսգիրքը բարելավելու բոլոր փորձերը, և երրորդ ընթերցմամբ կընդունվի հարկային օրենսգիրքը, որի նպատակն է հավելյալ գումարներ հավաքել «սպիտակ» եկամուտներ ստացող քաղաքացիներից ստվերում թողնելով «սևերին»։ Էլ չասեմ, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթելու են հիմնականում իշխանության թեկնածուներն ու կուսակցությունները։

Մի  խոսքով՝  սպասվում է «հետաքրքիր»  աշուն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս