ՌԴ կրթության և գիտության նախարարությունը դադարեցրել է Թուրքիայում ուսում ստանալու սահմանափակումները: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ԿԳՆ միջազգային դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Տոյվոնենը:
«Մենք նման որոշում էինք կայացրել, քանի որ չկարողացանք երաշխավորել նրանց անվտանգությունը»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ քանի որ դեպի Թուրքիա չարթերային չվերթներն արդեն բաց են, ապա ուսանողների համար ևս սահմանափակումներ չպետք է լինեն:
Սակայն Տոյվոնենը հավելել է, որ «Թուրքիայում, ցավոք, պարբերաբար դժբախտ դեպքեր են տեղի ունենում»:
Ուսանողների համար Թուրքիա այցի սահմանափակումները սահմանվել էին 2015թ. նոյեմբերին ռուսական Սու-24-ի խոցումից հետո: