Հովիկ Աբրահամյանն իր թոռնիկին ուղեկցեց առաջին դասարան. ինչպես են վճարելու 2 մլն. 100 հազար դրամ վարձավճարը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր իր թոռնիկին ուղեկցեց առաջին դասարան: Վարչապետն իր ընտանիքի անդամների ուղեկցությամբ եկավ «Անանիա Շիրակացու» անվան ճեմարան, որտեղ էլ պետք է կրթություն ստաանա իր թոռնիկը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու են ընտրել հենց այս ճեմարարանը, նա նշեց, որ իր հարսիկն է այդ ճեմարան այցելել, այդ պատճառով այդպիսի որոշում են կայացրել: Իսկ այն դիտարկմանը, որ վարձավճարներն այս ճեմարանում թանկ են (Առաջին դասարանի ուսման վարձը կազմում է 2 մլն. 100 հազ. դրամ-խմբ.), ինչպես եք այն վճարելու, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ հարցը կքննարկեն, կորոշեն և անպայման կտեղեկացնեն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս