
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն ձևավորված ավանդույթի համաձայն այսօր այցելեցին Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց: Առաջին դասարանցիներին փոխանցեցին պարագաներ և խաղալիքներ, շնորհավորեցին ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Այս կրթական հաստատությունում սովորում են տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև հանրապետության հեռավոր մարզերից: Դպրոցը միակն է, որտեղ ուսումն իրականացվում է «Բրալյան» համակարգով: Նախարարության ներկայացուցիչները զրուցեցին ուսուցչական անձնակազմի հետ, շրջեցին դասասենյակներով, ծանոթացան նաև բուժկետի և ճաշարանի պայմաններին: