Beeline-ը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, խաղարկում է 2500 մրցանակ բրենդային սմարթֆոնների և պլանշետների գնորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, հայտարարում է «Սմարթ» խաղարկության անցկացման մասին բրենդային սմարթֆոնների և պլանշետների գնորդների համար: Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը ներառյալ Beeline վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակից ձեռք բերել Beeline Smart 7, Beeline Smart Pro, Beeline Fast մոդելի սմարթֆոն կամ Beeline Tab Pro պլանշետ հատուկ առաջարկների շրջանակներում՝ միանալով «Սմարթ հատուկ» սակագնային փաթեթին՝ սմարթֆոն ձեռք բերելու դեպքում կամ «Infinity 512»/«Infinity 1024» սակագնային փաթեթին՝ պլանշետ ձեռք բերելու դեպքում:

Մասնակիցները տեղում վերցնում են կտրոն և շահում խաղարկվող 2500 մրցանակներից մեկը. Beeline սմարթֆոններ և պլանշետներ, բրենդավորված հուշանվերներ, «Բրոնզե» գեղեցիկ համարներ և լիցքավորման քարտեր:
«Beeline Հայաստանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ Beeline-ը հաճախորդներին հաճելի անակնկալ է մատուցում` առաջարկելով սկսել այն նոր սմարթֆոնով և շահումով: «Սմարթ» խաղարկության շրջանակներում հաճախորդները, ձեռք բերելով հատուկ առաջարկներով մեր բրենդային սմարթֆոնները կամ պլանշետները, հնարավորություն կստանան շահելու խաղարկվող մրցանակներից մեկը: Սա, իհարկե, կրկնակի շահում է` հաշվի առնելով Beeline բրենդային սմարթֆոնների և պլանշետների մատչելի գինը և օգտագործողների մեծ մասի պահանջներին համապատասխանող բնութագրիչները: Բացի այդ, սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս օգտվել Beeline-ի պարզ և հարմար ծառայությունների ամենալայն շրջանակից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սմարթ» խաղարկությանը մասնակցությունը և գրանցումն անվճար են: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս