
Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կարիերան կշարունակի ֆրանսիական «Նիս»-ում: Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ 26-ամյա ֆուտբոլիստն անվճար հիմունքներով է տեղափոխվել «Նիս»:
Հայտնի է նաև, որ պայմանագրի վաղաժամկետ խզման համար «Լիվերպուլը» Բալոտելիին փոխհատուցում չի տրամադրելու: Հավելենք, որ Բալոտելին «Լիվերպուլ» է տեղափոխվել 2014 թվականին, իսկ նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Միլանում»: