Armenian text to speach

Կիևի դատարանը թույլ է տվել ձերբակալել Շոյգուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը թույլ է տվել ձերբակալել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Տվյալ որոշումն ընդունվել է օգոստոսի 26-ին: Այդպիսով, դատարանը բավարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազության միջնորդությունը՝ թույլ տալով ձերբակալել Շոյգուին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Շոյգուի և ռուս այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետախուզում է հայտարարել:




Լրահոս