Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Շոյգուի և ռուս այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետախուզում է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ռուս այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին այսօր հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հայտարարությանը:

«Կասկածյալների թվում են ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ՌԴ պաշտպանության ղեկավար Սերգեյ Շոյգուն և ՌԴ զինված ուժերի ևս 10 գեներալներ: Նրանք կասկածվում են Ուկրաինայի ազգային անվտանգության և քաղաքացիական անվտանգության դեմ ծանր հանցագործությունների իրականացման և միջազգային աշխարհակարգի խախտման մեջ»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Լուցենկոյի խոսքը :

Ավելի վաղ Ուկրաինայում հայտարարել էին, որ մտադիր են դատի տալ Ռուսաստանին:




Լրահոս