
Գերմանիայի հավաքականի նոր ավագն է դարձել Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը: Այդ մասին հաղորդել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: Աշխարհի չեմպիոնների նախկին ավագ Բաստիան Շվայնշտայգերը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ֆինլանդիայի հետ (2:0):
«Մի քանի ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարող էին կատարել ավագի պարտականություններ: Որոշեցի, որ թևկապի հանձնումը Նոյերին տրամաբանական քայլ է»,- նշել է նա: