Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Մոսկվան շատ հարցեր ունի՝ ուղղված Անկարային: Այդ կապակցությամբ ռուսական դիվանագիտական գերատեսչությունում կարևոր են համարում շարունակել Թուրքիայի հետ երկխոսությունը:
«Քաղաքական որոշումները կայացվել են: Եվ մենք, անկասկած, կվերսկսեք, ապա նաև կզարգացնենք և կխորացնենք ահաբեկչության դեմ ուղղված պայքարի հարցով երկխոսությունը: Դա շատ կարևոր է, համենայն դեպս, մենք շատ հարցեր ունենք՝ ուղղված Թուրքիային»,-«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի ղեկավար Իլյա Ռոգաչևի խոսքը:
Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան վերսկսեցին համագործակցությունը օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև բանակցություններից հետո: Հենց այդ հանդիպման ժամանակ երկու երկրների առաջնորդները համատեղ աշխատանքի հարցով համաձայնության եկան: