![](https://armlur.am/wp-content/uploads/2016/09/4341335ae01c0d3aa1f9da2b3c6a3383.jpg)
Գերմանիայի կառավարությունը մտադիր է «քաղաքական ժեստ» անել և հեռու մնալ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Այս մասին գրում է Spiegel Online պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ Գերմանիայի ԱԳՆ-ն և Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչությունը համաձայնության են եկել այն մասին, որ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հանդես կգա մամուլի առջև և կառավարության անունից հայտարարություն կանի այն մասին, որ բանաձևը «պարտադիր ուժ չունի կառավարության համար», սակայն «առանց իրավական արժեքի Բունդեսթագի քաղաքական հայտարարությունն» է համարվում, գրում է պարբերականը:
Spiegel-ի փոխանցմամբ՝ Բեռլինում ակնկալում են, որ դրա փոխարեն՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի Ինջիրլիք բազա կթողնի գերմանացի պատգամավորներին: