Beeline-ը Հայաստանի բոլոր մարզերում գործարկեց ամենաժամանակակից անլար տեխնոլոգիայով և 450 մեգահերց հաճախականությամբ ֆիքսված ցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է ամենաժամանակակից անլար տեխնոլոգիայով և 450 մեգահերց հաճախականությամբ արդիականացված ֆիքսված ցանցի կոմերցիոն գործարկման մասին Հայաստանի բոլոր մարզերում: Ցանցի գործարկումը հնարավորություն  է տալիս Հայաստանի շրջաններն ապահովել առավել որակյալ և կայուն ինտերնետ կապով:

Ընկերությունը նաև գործարկում է Hi-Fly ինտերնետ ծառայությունը, որն աշխատում է նոր ցանցի հիման վրա: Նոր բազային կայանների հզոր ազդանշանը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել Hi-Fly ինտերնետի ծառայությունից նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ առկա չէ լարային ենթակառուցվածք, իսկ բջջային ինտերնետի ծածկույթը թույլ է կամ բացակայում է:

«Մեզ համար նոր ցանցի գործարկումը մեծ ձեռքբերում է, քանի որ այն իսկապես կօգնի որակյալ և կայուն ինտերնետ կապով ապահովել Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերը: Beeline-ը շարունակում է իրականացնել լուրջ ներդրումներ՝ ուղղված տվյալների փոխանցման ցանցերի զարգացմանը։ Անչափ կարևոր է, որ անգամ ամենահեռավոր գյուղերի բնակիչները զգան մեր սերն ու հոգատարությունը, որն այս  դեպքում հաստատվում է մարզերի բնակիչների համար նախատեսված մեր նոր ծառայության ցածր, նույնիսկ կարելի է ասել, սոցիալական գներով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Hi-Fly նոր ծառայության բաժանորդներին ընկերությունն անվճար կտրամադրի Wi-Fi ծածկույթի լայն շառավիղով և սմարթֆոնների, համակարգիչների, պլանշետների, նոթբուքերի միաժամանակյա միացման հնարավորությամբ հզոր ռոուտեր: Ինտերնետի արագությունը կկազմի 1 Մբիտ/վրկ, իսկ բաժանորդային վճարն ամսական 2990 դրամ է:

Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսին Beeline-ը Վայոց Ձորի մարզում երրորդն աշխարհում գործարկեց ամենաժամանակակից անլար տեխնոլոգիայով և 450 մեգահերց հաճախականությամբ արդիականացված ֆիքսված ցանց: Նոր ցանցը եկավ փոխարինելու ինտերնետ կապի CDMA ցանցին և ապահովում է մինչև 10 Մբ/վրկ ինտերնետի արագություն: Հավելենք նաև, որ 450 մեգահերց հաճախականությունում ազդանշանի կայունությունը նշանակալիորեն գերազանցում է նույն ցուցանիշը 2G և 3G բջջային ցանցերում:




Լրահոս