Քուչակ համայնքում լարված վիճակ է. բնակիչները սպառնում են ողջ օրը փակել միջպետական ավտոճանապարհը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի բնակիչները այս պահին փակել են Քուչակ-Վանաձոր միջպետական մայրուղին: Այնտեղ են ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Լյովա Խաչատրյանը և Միքայել Մելքումյանը:

Համայնքի բնակիչների պահանջը հետևյալն է` Քուչակ համայնքից դեպի Եղիպատրուշ (Մռավյան) համայնք տանող ճանապարհը անցնի Քուչակի միջով:

Մինչդեռ սկսված շինարարական աշխատանքները շրջանցում են Քուչակ համայնքը: Մեր հավաստի տեղեկություններով` վրդովված բնակչները պահանջում են չեղյալ հայտարարել նշյալ տենդեռը, որով շրջանցվում է Քուչակ համայնքը, և այդպիսով ճանապարհը տանել Քուչակի միջով:

Մեզ հայտնի դարձավ, որ շինարարական աշխատանքները նոր են սկսվել: Քուչակցիների պնդմամբ՝ դա հնարավոր է արագ իրականացնել: Դրան կողմ են, թե´ Քուչակի, թե´ Եղիպատրուշ համայնքի բնակիչները:

14169677_1289406671099381_279045966_n

Քուչակցիները սպառնում են, որ եթե նրանց հարցին չտրվի լուծում, ապա նրանք շուրջօրյա են փակելու Քուչակ-Վանաձոր միջպետական նշանակության մայրուղին:

Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց Քուչակ համայնքի ղեկավար Հովիկ Ամիրյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս խնդրի շուրջ իրենք արդեն դիմել են մարզպետին, նախարարին:

14202889_1289406674432714_767543395_o

Լիդա Եղիազարյան




Լրահոս