Արշակ Սադոյանի որդին շարունակում է մնալ կալանքի տակ. ինչ պայմաններում է նա պահվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որևէ առաջխաղացում այդ գործով դեռևս չկա, որդիս շարունակում է մնալ կալանքի տակ, ArmLur.am– ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը. «Դիմել էինք Վերքաննիչ դատարան, որպեսզի խափանման միջոցը փոփոխվի, մի քանի պատգամավորներ անգամ ստորագրել էին, որ որդիս փախուստի չի դիմի, սակայն այս ամենը հաշվի չառնելով` դատարանը որոշեց մերժել մեր բողոքը, և մենք էլ դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն և սպասում ենք պատասխանի»:

Արշակ Սադոյանը նշում է, որ որդին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այս ամենն ուղղակի անհեթեթություն է. «Նրան այսքան ժամանակ կալանավորել են և խափանման միջոցն էլ չեն ցանկանում փոխել առանց որևէ լուրջ հիմնավորման»:

Իսկ այն հարցին, թե հաջողվո՞ւմ է արդյոք Արեգի հետ կապ հաստատել, Սադոյանը պատասխանեց, որ այդ մասով խնդիր չկա. «Այժմ նա պահվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում, և այդ մասով որևէ բողոք չունենք, ուղղակի անհասկանալի է, թե ինչու են նման կերպ փորձում մարդկանց թշնամացնել»:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդուն՝ Արեգ Սադոյանին, Խորենացու փողոցում բերման էին ենթարկել, ապա ոստիականին հրելու մեղադրանքով կալանավորել:




Լրահոս