Հարց քաղաքացիներից` ի՞նչ է լինում անձի պարտադիր կուտակային խնայողությունների հետ այն դեպքում, երբ նա կորցնում է աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է լինում անձի պարտադիր կուտակային խնայողությունների հետ այն դեպքում, երբ նա կորցնում է աշխատանքը:

Մարիետա Բադալյան (42 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ․Մ․Բադալյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ աշխատանքը կորցնելու եւ այլեւս եկամուտներ չունենալու դեպքում, անձի պարտադիր կուտակային միջոցները կմնան անձի անհատական կենսաթոշակային հաշվին եւ կշարունակեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից: Աշխատանք չունենալու ամբողջ ժամանակահատվածում անձի անհատական կենսաթոշակային հաշվին նպատակային սոցիալական վճարները չեն կատարվի, եւ կենսաթոշակային հաշվի ավելացման միակ աղբյուրը կլինի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կառավարումից ստացված եկամուտները:
Նորից աշխատանքի անցնելու դեպքում նպատակային սոցիալական վճարները կրկին կսկսեն մուտքագրվել անձի անհատական կենսաթոշակային հաշվին ու դրանց հաշվին ձեռք կբերվեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նոր փայեր:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Տեղեկացնենք, որ եթե լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից՝ կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք: Ի դեպ, աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար:

 




Լրահոս