Չալդըրանում թուրք-քրդական բախումների հետևանքով 8 թուրք զինվոր է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Վան նահանգի Չալդըրան շրջանում թուրք ուժայինների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև երեկ` սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցած բախումների հետևանքով նոր զոհեր և վիրավորներ կան:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` շրջանում գտնվող Թոնդրակ լեռան լանջերին տեղի ունեցող բախումների հետևանքով թուրքական բանակի 8 զինծառայող է սպանվել, ևս 8-ը` վիրավորվել:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, որ կործանիչների մասնակցությամբ Թոնդրակ լեռան շրջակայքում մեկ օրվա ընթացքում 3 օդային օպերացիա է անցկացվել:

Հաղորդվում է, որ գործողությունների ընթացքում սպանվել է 13 քուրդ զինյալ:




Լրահոս