«Թռչող սարք էլ գործ դրեցինք, բախտագուշակի մոտ էլ գնացինք` չկա ու չկա». Տավուշում անհետ կորածների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս է եկել և մինչ օրս չի վերադարձել: Նա անհետացել է Վարդավառին: Խ. Կարապետյանը գյուղում բնակվում էր իր կնոջ և որդու հետ:

Նշենք, որ Ադրբեջանի հետ սահմանը Չինչինից 7 կմ հեռավորությամբ է գտնվում: Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս որևէ լուր չունեն, շարունակվում են փրկարարաորոնողական աշխատանքները:

Օգոստոսի 8-ի երեկոյան էլ Իջևան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել էր 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղում բնակվում էր իր որդու ընտանիքի հետ: Ս. Զաքարյանը գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող Տլուտ սարամասում պահում էր ընտանիքի անասունները: Այս սարամասը հարակից է Ճամբարակի և Բերդի տարածաշրջանների սարերին, այն մոտ 10 կմ է հեռու Ադրբեջանի հետ պետական սահմանից:

Գանձաքար համայնքի ղեկավար Շահեն Շահինյանը  ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ թռչող սարք էլ գործի դրեցինք, բախտագուշակի մոտ էլ գնացինք` չկա ու չկա:

«Մի շաբաթ առաջ էլ ասացին` Հրազդանում են տեսել, գնացին ման եկան,  էլի չգտան: Ամեն ինչ անում են գտնելու համար»,- նշեց Շ. Շահինյանը:




Լրահոս