Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը չի փոխել ակումբային գրանցումը Դիեգո Սիմեոնեի պատճառով: Հիշեցնենք, որ նա ամռանը երկարաձգել էր մադրիդյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը,
«Այլ ակումբ տեղափոխության մասին կմտածեմ, եթե հեռանա Սիմեոնեն: Նա վստահեցրեց ինձ, որ շարունակելու է աշխատել «Ատլետիկո»-ում: Ես նրանից շատ բան կարող եմ սովորել: ՊՍԺ-ն այժմ իմ նպատակը չէ և ես երջանիկ եմ Իսպանիայում»,- նշել է Գրիզմանը: