Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Որոշվել են այն հասարակական կազմակերպությունները, որոնք կստանան դրամաշնորհ և ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ծրագրեր կիրականացնեն։
Մրցույթը հաղթել են հետևյալ ՀԿ-ները՝
- «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ
- «Արաքս կենտրոն» բարեգործական ՀԿ
- «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ
- «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ
- «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ
- «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն