ՀՊՏՀ թիմը՝ «Ուսանողական գավաթի» ֆուտզալի տղաների առաջնության հաղթող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուսանողական գավաթ» մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի տղաների առաջնությունում հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը։ Վերջինս եզրափակչում 6:2 հաշվով հաղթանակ է տարել Վանաձորի պետական համալսարանի թիմի նկատմամբ։ «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի երրորդ հորիզոնականում Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի թիմն էր, որը երրորդ տեղի համար մրցել է Ամերիկյան համալսարանի թիմի հետ։ Ընդհանուր առմամբ ֆուտզալի տղաների առաջնությանը մասնակցել են 10 թիմեր։

«Ուսանողական գավաթ» մարզական խաղերը կազմակերպել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Խաղերը նվիրված են ՀՀ անկախության 25-ամյակին։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ «Ուսանողական գավաթ» մարզական խաղերում այս տարի 4 մարզաձևերից ընդհանուր առմամբ անցկացվելու են 7 առաջնություններ։ Դրանց մասնակցում են մոտ 1000 ուսանողներ։

«ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը տարբեր ձևաչափերով կազմակերպում է սպորտային խաղեր, և դրանցով նպատակ ունի երիտասարդներին համախմբել սպորտի, առողջ ապրելակերպի շուրջ։ Մեր ուսանողությունն այսօր ավելի սպորտային է, քան նախորդ տարիներին։ Եվ ես համոզված եմ, որ նման մրցաշարերն են բերում հետաքրքրություն, տալիս նոր լիցք»,- նշել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ մրցումները շարունակվելու են մինչև աշուն։

«Ուսանողական գավաթ» մարզական խաղերի ֆուտզալի տղաների առաջնության հաղթող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմի ավագ Արմեն Ֆիշյանը նշում է, որ ուսանողական նման առաջնությունները բարձրացնում են սպորտային ոգին։ Ասում է, որ իրենց բուհի թիմը Հայաստանի ֆուտզալի չեմպիոնն է, և հույս ունի, որ աշնանը կդառնան նաև Հայաստանի ուսանողական մարզական խաղերի հաղթող։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս