2017թ. խորհդարանական ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են պատկերացնում Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանը:
-Պարո՛ն Մելքումյան, 2017թ. ընտրություններին ընդառաջ Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ինչպիսի՞ն եք պատկերացնում:
-Սովորական աշուն է լինելու: Աշունները, գարունները, ձմեռները շատ չեն տարբերվելու իրարից, բայց կարող եմ ասել, որ նախընտրական ինչ-որ ելևէջներ կլինեն: Առայժմ վեճը կամ բանավեճը գնալու են ոչ թե իշխանություն – ընդդիմություն ձևաչափով, այլ գնալու է ընդդիմության տարբեր հատվածների միջև, քանի որ ճշգրտումների փուլ է գնում: Իշխանական թեքումով հեռակա դպրոցներ ավարտած որոշ ընդդրմադիր գործիչներ երևի ուզում են աշխատանքի տեղավորվեն, չի ստացվում: Այսինքն ՝ սրտները Սևանի Իշխան է ուզում, բայց դրա փոխարեն արհեստական լճերի իշխան են ճաշակում և իրենց մարսողական վիճակը փչացնում: Կապրենք կտեսնենք, որևէ բանով չի տարբերվելու:
Լիդա Եղիազարյան