Հարց քաղաքացիներից` ինչի՞ հիման վրա է սահմանվում նպատակային սոցիալական վճարի 10% դրույքաչափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․Խնդրում եմ ասեք՝ ինչի՞ հիման վրա է սահմանվում նպատակային սոցիալական վճարի 10% դրույքաչափը:

Էմմա Նալբանդյան (43 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճարի դրուքաչափը եւս սահմանվել է կենսաթոշակային բարեփոխումների թիրախային նպատակների հաշվառմամբ:
Մասնավորապես, որպես կենսաթոշակային բարեփոխումների թիրախային ցուցանիշ, սահմանվել է շուրջ 45-50 տոկոս փոխհատուցման գործակիցը (այսինքն՝ կենսաթոշակի չափը պետք է կազմի աշխատավարձի շուրջ 45-50 տոկոսը):
Կուտակային բաղադրիչի շրջանակներում ձեւավորվող կենսաթոշակի չափը կախված է կուտակած միջոցների չափից, ինչն էլ իր հերթին, բացի կուտակելու ժամանակահատվածից, պայմանավորված է նաեւ հետեւյալ գործոններով.
1) կուտակվող միջոցների չափ,
2)կառավարման ներքո գտնվող կենսաթոշակային ակտիվների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) եկամտաբերություն:
Հարկ է նշել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունն էլ իր հերթին կախված է պարտադիր կենսաթոշակաին ֆոնդերի ծավալից եւ դրանց կառավարման քաղաքականությունից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ավելացնենք, որ նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների համար նպատակային սոցիալական վճար կատարում է գործատուն: Եկամտային հարկը եւ նպատակային սոցիալական վճարը կատարելուց հետո անձի տնօրինվող եկամուտը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի չափից:

 




Լրահոս