
Ուզբեկստանի Սուրխանդարյինսկայա շրջանում բողոքի ակցիաներ են սկսվել երկրի վարչապետ Շավքաթ Միրզիյոևի՝ Ուզբեկստանի նախագահի կայանալիք ընտրություններում հնարավոր թեկնածության դեմ, գրում են ուզբեկական ԶԼՄ-ները՝ հղում անելով ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ այդ տարածաշրջանի բնակչությունը Միրզիյոևին կոպիտև դեսպոտ է համարում:
Ուզբեկական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրա հնարավոր առաջադրումը էլ ավելի մեծ բողոքի ալիք կբարձրացնի:
Միրզիյոևը համարվում է Ուզբեկստանի նոր նախագահի ամենահավանական թեկնածուն: