Ռուսաստանը նոր սերնդի լազերային զենքով ինքնաթիռ է մշակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ինքնաթիռ է մշակում, որը հագեցված կլինի նոր սերնդի լազերային զենքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պաշտպանական-արդյունաբերական համակարգի աղբյուրին:

«Օդային բազավորման լազերային համակարգի նոր սերնդի մշակման աշխատանքներ են տարվում»,-ասել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ ինքնաթիռը հայտնի է  А-60 ինդեքսի տակ:

Հաղորդվում է նաև, որ թռչող լազեր ստեղծելու փորձերն արվել են դեռևս սովետական ժամանակաշրջանում: Ավիացիոն լազերի մշակման աշխատանքները տարվել են ԱՄՆ-ում, սակայն 2011թ. վերջին Boeing YAL-1 մարտական ինքնաթիռի ստեղծման ծրագիրը դադարեցվել էր:




Լրահոս