
Քիչ առաջ ավարտվեց Մոլդովայի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի միջև ընկերական երկրորդ հանդիպումը: Մեր հավաքականն առաջին րոպեին գնդակ ընդունեց սեփական դարպասը, սակայն երկրորդ խաղակեսում Էդգար Մովսիսյանի և Վահան Բիչախչյանի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: