Հայաստանի Մ-19 հավաքականը հյուրընկալվելիս հաղթեց Կիպրոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին Կիպրոսում կայացավ Կիպրոսի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը։

Առաջին խաղակեսում մեր թիմի կազմում հաշիվը բացեց Արմեն Նահապետյանը, սակայն կիպրոսցիները կարողացան հավասարեցնել այն։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1։1 հաշվով։ Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ ունեին գոլ խփելու հնարավորություններ, սակայն վերջիվերջո հաջողության հասան մեր ֆուտբոլիստները։ Փոխարինման մտած Աբրահամ Պորտուգալյանը մրցավարի ավելացրած ժամանակի վերջին րոպեին հաղթանակ պարգևեց մեր թիմին՝ 2։1 հաշվով։ Այս 2 թիմերի միջև ևս մեկ հանդիպում կկայանա մայիսի 11-ին։

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12․ Նիկոլաոս Մելիքյան 2․ Հրաչյա Գեղամյան 3․ Էրիկ Ղարիբյան 4․ Ալբերտ Խաչումյան 6․ Էրիկ Վարդանյան 7․ Կարեն Մելքոնյան 8․ Միհրան Պետրոսյան 10․ Արմեն Նահապետյան 11․ Հովհաննես Հարությունյան (ա) 15․ Արթուր Խաչատրյան 18․ Վահան Բիչախչյան

Պահեստայիններ՝ 1․ Խաչատուր Մանուկյան 9․ Ռաֆիկ Մելիքյան 14․ Միխայիլ Մուրադյան 16․ Վիգեն Կարապետյան 17․ Արման Ասիլյան 19․ Լևոն Ղարիբյան 21․ Արսեն Սադոյան 22․ Աբրահամ Պորտուգալյան 23․ Դավիթ Նալբանդյան

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան




Լրահոս