Հարց քաղաքացիներից` օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի՞ Հայաստանում երեխա որդեգրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի՞ ՀՀ-ում որդեգրում կատարել: Այսինքն՝ նա կարո՞ղ է հայ երեխայի որդեգրել:

Սիրարփի Հայրապետյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբըը այստեղ) Երբ ցանկը գրանցված է, համապատասխան մարմինը ունի մեկ ամիս ժամանակ, որպեսզի կարողանա գնահատել որդեգրել ցանկացող անձի կենցաղային պայմանները եւ կազմել համապատասխան հայտարարություն, որն իր մեջ ներառում է դրական կամ բացասական եզրակացություն հնարավոր որդեգրման վերաբերյալ:

Եթե որդեգրմանը խոչընդոտող պատճառներ չկան, եւ եթե դոսյեի փաստաթղթերում ներկայացված ինֆորմացիան ամբողջական է եւ անթերի, ապա համապատասխան մարմինը տալիս է դրական եզրակացություն, որը ուժի մեջ է 12 ամիս` եզրակացությունը տրամադրելու օրվանից սկսած: Դիմողը դրական եզրակացության հիման վրա, 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցվում է որպես երեխա որդեգրել ցանկացող անձ:

Իսկ եթե որոշ ինֆորմացիա բացակայում է, համապատասխան մարմինը 30 օր ժամանակ է տրամադրում՝ բացակայող փաստաթուղթը կամ ինֆորմացիան ներկայացնելու կամ էլ լրացնելու համար:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանում օրենքն արգելում է որդեգրել այն ծնողներին, ովքեր ունեն դատվածություն ծանր կամ հատկապես ծանր հանցագործությունների համար: Դատարանը կարող է չեղյալ հայտարարել իր վճիռը` ելնելով երեխայի շահերից եւ հաշվի առնելով երեխայի կարծիքը, եթե լրացել է երեխայի 10 տարին: Որդեգրումից հետո դատարանը կարող է չեղյալ հայտարարել իր որոշումը, եթե որդեգրող ծնողները խուսափում են կատարել իրենց վրա դրված ծնողական պարտականությունները:




Լրահոս