Ընդդիմադիր կուսակցությունները իշխանությունից ստացե՞լ են ազգային համաձայնության կառավարության մաս կազմելու առաջարկ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից փորձեց պարզել, թե արդյոք իշխանության կողմից իրենք ազգային համաձայնության կառավարության մաս կազմելու առաջարկ ստացել են: Նախկին ՕԵԿ-ի` ներկա «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանն ասաց, որ իրենց ոչ մի առաջարկ չի ներկայացվել:

Նույն պատասխանը տվեց նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Ի՞նչ առաջարկ, որեւէ բա՞ն է կատարվել Հայաստանում այս պահին: Չեղած փաստերի մասին չեն խոսում, քաղաքականությունը շատ ռեալ փաստերի վրա հիմնված բան է, երբ փաստեր կլինեն, նոր կանդրադառնանք»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս